Ուկրաինական Սեմյոնովկա գյուղը մարտական գործողություններից հետո (լուսանկարներ)
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սեմյոնովկա գյուղի մեծ մասն ավերակների է վերածվել: Գյուղում շենքերի մեծ մասը վնասվել է կամ առհասարակ ոչնչացվել հրետանային ռմբակոծության հետևանքով:
Ուկրաինական բանակը ազատագրել է ռուսամետ անջատողականներից Սեմյոնովկա գյուղը մոտակայքում գտնվող Սլավյանսկ քաղաքի հետ միասին մի քանի օր առաջ: Այժմ գյուղը և քաղաքը գտնվում են Ուկրաինայի հակաահաբեկչական գործողության ուժերի ամբողջական վերահսկողության տակ:
Reuters-ի լուսանկարների շարքը ցույց է տալիս, թե ինչի է վերածվել գյուղը մարտական գործողություններից հետո:










