Նորվեգիայում ուսանողը խաղադրույքի փակումից 1.5 րոպե առաջ շուրջ 500.000 դոլար է շահել

00:39 • 10.07.14

Նորվեգիայի բուհերից մեկի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողը վիճակախաղում 521 հազար դոլար է շահել՝ տոմսը գնելով վիճակախաղի տոմսերի գրանցումից 81 վայրկյան առաջ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:


Աղբյուրի տեղեկացմամբ՝  23-ամյա նորվեգացի Ռոնի Անդերսոնը պատրաստվում էր ընկերների հետ խորոված պատրաստել և մթերք գնելու համար խանութ էր գնացել և պատահաբար որոշել է տոմս գնել: Տղան հայտնել է, որ լուրջ չէր ընդունել իր գնումը և իսկապես անակնկալի է եկել, երբ մի քանի ժամ անց իրեն է զանգահարել օպերատորը և հայտնել շահած գումարի չափը:

Ռոնի Անդերսոնը նշել է, որ դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է ծախսելու խոշոր գումարը, սակայն առաջին գործը ճամփորդության մեկնելն է լինելու: