Ավստրիայում տույժեր կներկայացվեն այն մարդկանց, ովքեր չեն հետևի սեփական շան «մաքրասիրությանը»

01:25 • 10.07.14

Ավստրիայում տույժեր կներկայացվեն այն մարդկանց, ովքեր չեն հետևի սեփական շան «մաքրասիրությանը»: Վերջին տարիներին երկրում աճել են շների՝ մայթերը և կանաչ տարածքները կեղտոտելու դեմ բողոքները: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Euromag-ին:


Արդյունքում Վիեննայում և ավստրիական մի շարք այլ քաղաքներում շների՝ մայթերը և կանաչ տարածքներն աղտոտելու համար նոր տուգանքներ են մտցվում:

 

Օրինակ՝ Կորնոյբուրգ քաղաքի չորքոտանի բարեկամների տերերը մաքրության պահպանման իրենց պարտականությունների անտեսման դեպքում օգոստոսի 1-ից 50 եվրո տուգանք են վճարելու: