Valentino-ն ներկայացրել է զգեստների իր նոր հավաքածուն (լուսանկարներ)
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկած Բարձր նորաձևության շաբաթը շարունակվում է. դրա շրջանակներում իրենց զգեստների հավաքածուներն են հանձնել հադիսատեսի դատին Versace, Giambattista Valli, Chanel, Dior, Elie Saab հեղինակավոր բրենդերը։
Ինչպես նշում է Tatler-ը, իր աստղային գործընկերներից հետ չի մնացել նաև իտալական Valentino նորաձևության տունը։ Բրենդի կրեատիվ դիզայներներ Մարիա Գրացիա Կյուրին և Պյեռ Պաոլո Պիչոլին բազմաթիվ հայտնի հյուրերի ներկայությամբ «գաղտնազերծել են» մեկը մյուսից եթերային և նուրբ զգեստների հավաքածուն։
Ցուցադրության հյուրերի շարքում են եղել իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, դերասանուհի Էմմա Ուոթսոնը, մոդել Օլիվիա Պալերմոն, ինչպես նաև Հունաստանի արքայադուստր Մարի Շանտալը։



























