Չեմ կարծում, որ քառյակը մինչև աշուն կարողանա դառնալ քաղաքական դաշտի լիդեր. Հրանուշ Խառատյան
Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը չի կարծում, որ քաղաքական դաշտում կա այն միասնական լիդերը, որը բնակչության 50 և ավելի տոկոսի վստահությունն ունենա։ Չնայած դրան, նա զգուշացնում է, որ լարված քաղաքական վիճակ է, և քաղաքական դաշտին դժվար թե հաջողվի փոփոխություններից խուսափել։ Խառատյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի և նրա կողմնակիցների ասած թեժ աշունը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում հասունացող ծրագիր է, ովքեր, տարակույս չկա, ցանկանում են հստակ և կարդինալ փոփոխություն։ «Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը ծրագիրը քառյակի միջոցով են իրացնում, դա ընդամենը մասնակցություն է՝ քառյակի գործունեությանը տեղյակ լինելու և դրան համահունչ իրենց ծրագրերը նախապատրաստելու համար, մի ծրագիր, որը մեծ հաշվով հանրությանը հայտնի չէ»,-նշեց նա։ Խառատյանը նաև նշեց, որ սրանք մակերեսի վրա գտնվող գործընթացներ են, հանրային դժգոհությունը և այդ դժգոհությունից դուրս գալու ծրագրի փնտրտուքը կա նաև ուրիշ տեղերում և վստահություն հայտնեց, որ կլինեն այլ տարբերակներ, որոնք կխառնեն բոլոր խաղաքարտերը։
- Տիկին Խառատյան մեր քաղաքական դաշտում լիդերի խնդիր կա՞, կա՞ մեկը, ում հետևից ժողովուրդը պատրաստ է գնալ։
-Կարծում եմ՝ բավականաչափ լիդերներ ունենք, այլ խնդիր է ուղղակի, որ նրանք տարբեր խմբերի վստահությունն են վայելում, կան նաև քաղաքացիական շարժման զգալի լիդերներ և կազմակերպիչներ, ուղղակի այնքան տրոհված են քաղաքական ակնկալիքները և ապագայի վերաբերյալ մոտեցումները, որ կարծես թե մեկ միասնական լիդերի մասին դժվար է խոսել իսկապես։ Այնպիսի մեկը, որը մեր բնակչության 50 և ավելի տոկոսի վստահությունն ունենա։
-Իսկ ըստ Ձեզ՝ կարևո՞ր է գաղափարի հետևից գնալը, թե առաջնահերթ լիդերի հարցն է անհրաժեշտ լուծել։ Օրինակ՝ քառյակի միավորումից կամ որոշ քաղաքական ուժերի վերադասավորումից կարելի՞ է հույս ունենալ, որ որոշակի փոփոխություններ այդուհանդերձ սպասվում են, գուցեև առանց լիդեր։
-Չեմ կարծում, որ քառյակը մի այնպիսի գաղափար է դրել, որը առաջ քաշված հայտնի և վերլուծված հարցերի հիմնարար լուծումներ է առաջարկում, կամ կարելի է նրանից ակնկալել։ Կարծես ավելի պլաստիկ առաջարկների ճանապարհով է գնում քառյակը, և նրանց նկատմամբ վստահությունը, կարելի է ասել, շատ ցածր է՝ ելնելով նրանց ոչ հստակ ձևակերպած ակնկալիքներից, որոնք այնքան քիչ խնդիրներ են լուծում, եթե լուծում են առհասարակ։ Նույնիսկ քառյակի առանձին կուսակցական խմբերի հետևորդները միշտ չէ, որ ակնկալիք ունեն դրանով ինչ-որ լուծումների տանել, առավել ևս այդ կուսակցություններից դուրս գտնվող մարդկանց զգալի մասը։ Այնպես որ, չեմ կարծում, որ մինչև աշուն քառյակը կկարողանա այնպիսի կոորդինացված քաղաքական ծրագիր կամ քայլեր առաջարկել, որ կարողանա դառնալ քաղաքական դաշտի լիդեր։
-Տիկին Խառատյան, ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, երբ քառյակից անընդհատ զգուշացնում են, թե տեսեք՝ աշնանն ինչ ենք անելու, բայց հետո տեսնում ենք, որ նույն ԲՀԿ առաջնորդը ներկայանում է Նախագահ Սերժ Սարգսյանի հետ մարզական միջոցառմանը, նստում նրա կողքը և կատակներ անում։
-Այն, որ Գագիկ Ծառուկյանը և նրա հետ Ռոբերտ Քոչարյանը, կարծում եմ, կուզենային հստակ և կարդինալ փոփոխություն՝ տարակույս չկա։ Բայց միևնույն ժամանակ այն, որ Գագիկ Ծառուկյանն ինքն անձնապես այստեղ հարց չի որոշում և սպասում է ուժերի վերադասավորումների, կարծում եմ՝ դա էլ վաղուց վերլուծված, հասկացված և ընկալված է, և մեծ հաշվով այդ ընկալումը նաև հանրության մեջ կա։ Գագիկ Ծառուկյանը մինչև վերջ կնստի և հարսանիքների հրավերներին կմասնակցի, և ախպերության ու թագավորության կենացները կխմեն. այստեղ որևէ անակնկալ չկա։ Խնդիրը նրանում է, որ Գագիկ Ծառուկյանի և նրա կողմնակիցների ասած թեժ աշունը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում հասունացող ծրագիր է, որն էլ իր հերթին սպասում է թե՛ քառյակին, թե՛ մյուս ընդդիմադիրներին, թե՛ քաղաքացիական դաշտի ակտիվացումներին՝ դրանց հետ կապելով իրենց ծրագրի իրականացման ընթացքը, մի ծրագիր, որը մեծ հաշվով հանրությանը հայտնի չէ։ Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը քառյակի միջոցով են իրացնում, դա ընդամենը մասնակցություն է՝ քառյակի գործունեությանը տեղյակ լինելու և դրան համահունչ իրենց ծրագրերը նախապատրաստելու համար։
-Իսկ Ձեր ասած այս ծրագիրն ինչ-որ կերպ առնչվո՞ւմ է սկիզբ առած սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներին. Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ չի ցանկանում, որ երկիրը թագավորություն լինի։
-Ոչ, ոչ, չեմ կարծում, որ դրանք մեկը մյուսի հետ կապ ունեն։ Սերժ Սարգսյանն իր հերթին լուծումներ է փնտրում իր ձևավորած անձանց խմբի համար իշխանության փոխանցումն ապահովելու՝ միևնույն ժամանակ այս լարված քաղաքական իրավիճակի գոլորշին բաց թողնելով։ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ոչ այդքան բարձր աղմուկը, կարծում եմ, այս երկու խնդիրներին են ուղղված և չեմ կարծում, որ դրանք ԲՀԿ-ի, Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ծրագրերի հետ ուղղակիորեն առնչություն ունեն։ Ես խոսում եմ բառերի մասին. թագավոր ախպոր, ընգերության և այլնի ավանդույթը սովորական պարզ թատրոնը շարունակելու և միևնույն ժամանակ ոչ բոլոր կապերը խզելու արտաքին ցուցադրություններ են։
-Իսկ ձեր ասած ամբողջ սցենարի մեջ որքանո՞վ է տեղավորվում Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը։
-Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կարծես թե պատրաստ է ամեն մեկի հետ համագործակցել, զոհաբերել սկզբունքներ՝ հանուն նրա, որ կրկին իշխանության մեջ զգալի դերակատարություն ստանձնի։
-Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության գնո՞վ։
-Այ՛ո, նույնիսկ Քոչարյանի հետ համագործակցելու ճանապարհով։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության ճանապարհով, եթե այդ համագործակցությունն իրեն շանս կտա իշխանության մեջ զգալի դերակատարում ունենալ։
-Եվ ի վերջո ինչի՞ սպասի հասարակությունը։ Ձեր նշած սցենարից ելնելով՝ փոփոխությունների ալիքի պե՞տք է սպասել։
-Ես կարծում եմ՝ այո՛, իհարկե, սրանք մակերեսի վրա գտնվող գործընթացներ են, հանրային դժգոհությունը և այդ դժգոհությունից դուրս գալու ծրագրի փնտրտուքը կա նաև ուրիշ տեղերում, դրանք հնարավոր է միավորվեն, հնարավոր է նույնիսկ ազդեն քառյակի գործունեության տրամաբանության վրա, որը, չեմ կարծում, որ կարող է շեշտակի փոփոխություն անել, բայց իշխանության առկա քայլերի վրա որոշակի ազդեցություն, անշուշտ, կունենա։ Հնարավոր է, ինչպես օրինակ ՕԵԿ-ի դեպքում եղավ, ինչ-որ ուժերի վերադասավորությամբ փորձել դաշտերի վրա ազդել և այդ դաշտերի վրա ազդելու յուրայիններ ներդնել, բայց կարծես թե տվյալ դեպքում ՕԵԿ-ը ձախողված ծրագիր էր, առայժմ ինձ այդպես է թվում։ Բայց այդպիսի ծրագրեր ընդերքում էլի կլինեն և առավել ևս աշնանը, երբ որ այս բոլոր դժգոհություններից լուծումներով խմբերը կգան հրապարակ, և այդ լուծումների բախումները կարող են հենց առաջացնել այն, ինչ կարող ենք անվանել իշխանափոխություն տարբեր մոտեցումներով՝ իշխանափոխություն ներսի, իշխանափոխություն դրսի ազդեցությամբ։ Դուրս ասելով ես երկու տարբերակ նկատի ունեմ, քաղաքական ակտիվ ուժերից դուրս գտնվող հանրությունը և դուրսը նկատի ունեմ Հայաստանից դուրսը։
-Այսինքն հնարավո՞ր է՝ լինեն տարբերակներ, որոնք կխառնեն բոլոր խաղաքարտերը։
-Այո՛, համարյա թե վստահ եմ, որ կլինեն ու նույնիսկ համարյա տեսնում եմ, որ կլինեն... Չէի ուզենա խոսել կոնկրետ, բայց տեսնում եմ այդ հնարավորությունները։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:58 • 17/11 Միջազգայնագետը նշել է «ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք «Այ այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում», - նշել է նա:
-
Իրադարձային 13:43 • 17/11 Բրազիլիայի առաջին տիկինը հրապարակավ վիրավորել է Մասկին, միլիարդատերն արձագանքել է G20-ի շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ առաջին տիկնոջ ելույթի ժամանակ արտասովոր, բարձր ձայն է լսվել, ինչին ի պատասխան Բրազիլիայի նախագահի կինը ծիծաղել է ու ասել. «Կարծում եմ՝ դա Էլոն Մասկն է: Ես քեզնից չեմ վախենում... Գրողի ծոցը գնա (f**k you) Իլոն Մասկ»:
-
Իրադարձային 20:29 • 17/11 Արարատի նախկին մարզպետի տղան մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
-
Քաղաքականություն 15:29 • 17/11 Խաղաղության պայմանագրի ստորագրման համար կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիևը՝ ԱՄՆ կոնգրեսականներին Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը:
-
Ժամանց 11:35 • 17/11 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը (տեսանյութ) Նախորդ գիշեր Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք 2024» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյեր Թեիլվիգը21ամյա պարուհին առաջ է անցել մրցույթի ավելի քան 120 մասնակիցներից&nb
-
Քաղաքականություն 13:58 • 17/11 Միջազգայնագետը նշել է «ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք «Այ այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում», - նշել է նա:
-
Իրադարձային 10:56 • 17/11 ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Արձանագրվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, «Կալիբր» հրթիռների արձակումներ Սև ծովից, բալիստիկ հրթիռների արձակումներ Թեոդոսիայից, Վորոնեժից, ինչպես նաև «Կինժալ» հրթիռներ՝ Տամբովից։
-
Իրադարձային 13:43 • 17/11 Բրազիլիայի առաջին տիկինը հրապարակավ վիրավորել է Մասկին, միլիարդատերն արձագանքել է G20-ի շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ առաջին տիկնոջ ելույթի ժամանակ արտասովոր, բարձր ձայն է լսվել, ինչին ի պատասխան Բրազիլիայի նախագահի կինը ծիծաղել է ու ասել. «Կարծում եմ՝ դա Էլոն Մասկն է: Ես քեզնից չեմ վախենում... Գրողի ծոցը գնա (f**k you) Իլոն Մասկ»:
-
Իրադարձային 20:29 • 17/11 Արարատի նախկին մարզպետի տղան մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
-
Ժամանց 11:35 • 17/11 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը (տեսանյութ) Նախորդ գիշեր Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք 2024» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյեր Թեիլվիգը21ամյա պարուհին առաջ է անցել մրցույթի ավելի քան 120 մասնակիցներից&nb
-
Քաղաքականություն 15:29 • 17/11 Խաղաղության պայմանագրի ստորագրման համար կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիևը՝ ԱՄՆ կոնգրեսականներին Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը:
-
Իրադարձային 10:18 • 17/11 Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 10։30-ի սահմանում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում, ինչի հետևանքով քարերը թափվել են։
-
Քաղաքականություն 10:36 • 17/11 Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Չինաստանի դիրքորոշումն ու գործողությունները ուկրաինական հարցում ազնիվ են և արդար։ Բացի այդ, նա «Թայվանի հարցը&raqu
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
17:32 • 17.11.24 Ռուսաստանը կրկնակի կրճատել է Թուրքիայից հագուստի ներկրումը
Մշակույթ
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Սպորտ
-
10:57 • 18.11.24 Նեյմարի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին