Մարին Լը Պենը ոչ լեգետիմ կհամարի հաջորդ նախագահին, եթե ինքը չմասնակցի ընտրություններին

18:38 • 17.11.24

Ֆրանսիայի խորհրդարանի աջակողմյան «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ եթե իրեն թույլ չտան մասնակցել  ընտրություններին, պետության հաջորդ նախագահը կարող է լինել ոչ լեգիտիմ: Քաղաքական գործչի խոսքերը փոխանցում է Journal du Dimanche թերթը։

Լե Պենի կարծիքով՝ Ֆրանսիայի բնակչությունը պարզապես չի վստահի նախագահին, որը թույլ չի տվել մրցակից ունենալ ընտրություններին: Քաղաքական գործիչը նաև նշել է, որ Ֆրանսիայում մինչ օրս ինքն ունի բազմաթիվ հակառակորդներ: