Սենեգալում արտահերթ ընտրություններն են, նախագահը խոստացել է ինքնիշխանության վերականգնում

19:02 • 17.11.24

Սենեգալում այսօր ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:

Քվեարկության իրավունք ունի 17 միլիոն բնակչից ավելի քան 7 միլիոնը: Արևմտյան Աֆրիկայի գտնվող այս երկրի խորհրդարանն ընտրվելու է հինգ տարի ժամկետով:

Ընտրությունները վճռորոշ նշանակությոըն ունեն նախագահ Բասիրու Ֆայի համար, քանի որ այս տարի մարտին ստացած իշխանության ամրապնդման համար նրան անհրաժեշտ է ձայների ճնշող մեծամասնությունը:

Նա խոստացել է տնտեսական վերափոխումներ, սոցիալական արդարություն, պայքար կոռուպցիայի դեմ և Սենեգալի ինքնիշխանության վերականգնում: