Զոհվել է«Հըզբոլլահ»-ի լրատվական ծառայության ղեկավարը. աղբյուր

17:45 • 17.11.24

«Հըզբոլլահ»-ի լրատվական ծառայության ղեկավար Մոհամեդ Աֆիֆը զոհվել է Բեյրութի կենտրոնական մասում գտնվող Ռաս էն Նաբաա շրջանի վրա իսրայելական օդուժի հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին, որը վկայակոչել է Լիբանանի անվտանգության ծառայությանը:

Ըստ տեղեկությունների ՝ Աֆիֆը գտնվել է այն շենքում, որտեղ տեղակայված էր Արաբական սոցիալիստական վերածննդի սիրիական կուսակցության կենտրոնակայանը:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է նաև երեք խաղաղ բնակիչ: