Նորմա Ջին Բեյքերի սելֆին` նախքան Մերիլին Մոնրո դառնալը (լուսանկար)
Մինչ մազերը պլատինագույն ներկելը, մինչ առաջին ամուսնությունը, մինչ անունը փոխելը Նորմա Ջին Բեյքերը սելֆի է արել:
Ինչպես ներկայացնում է Huffington Post-ը` երիտասարդ ու հավերժ գեղեցկուհին ինքն իր լուսանկարն է պատկերել 1940-ին` Photo Booth-ով` հավերժացնելով իր լայն ժպիտը, վանդակավոր վերնաշապիկը և լայնեզր գլխարկը: Լուսանկարն ապացուցում է, որ անգամ առանց շքեղ շպարի ու գլամուրային հագուստի միսս Բեյքերը շլացուցիչ տեսք ուներ`սենյակը լուսավորող իր ժպիտով:
Լուսանկարը, որը սկզբում որպես նվեր հանձնվել էր բարեկամներից մեկին, այժմ հազվագյուտ նմուշ է, քանի որ Photo Booth-ի բոլոր լուսանկարներն այնուհետև ոչնչացվել էին: Լուսանկարը աճուրդի կհանվի դեկտեմբերի 11-ին: Նախնական արժեքը սահմանվել է 8000-12000 դոլար:
![]()
Աճուրդի ժամանակ կցուցադրվեն նաև այլ լուսանկարներ, անձնական իրեր ու նամակներ

















