ԱՄՆ-ի «առաջին զույգի» ռոմանտիկ սիրո պատմությունը կէկրանավորվի

13:48 • 06.12.14

ԱՄՆ-ի «առաջին զույգի» ռոմանտիկ սիրո պատմությունը կէկրանավորվի։ Ֆիլմը կկոչվի Southside With You և կպատմի Բարաք և Միշել Օբամաների առաջին ժամադրության մասին, որը տեղի է ունեցել 1989-ին Չիկագոյում, գրում է nydailynews.com-ը։

 

Դերասանուհի Տիկա Սամփթրը կկատարի Միշել Օբամայի դերը, պրոդյուսերներն այժմ փնտրում են Բարաք Օբամայի դերակատարին։
Օբամաները ծանոթացել են Չիկագոյում իրավաբանական ընկերությունում, որտեղ Միշելն աշխատել է որպես իրավաբան, իսկ Օբաման, այն ժամանակ Հարվարդի համալսարանի 1-ին կուրսի ուսանող, միացել է թիմին ամռան ամիսներին։

 

Նրանք իրենց ճակատագրական առաջին հանդիպմանը ճաշել են Չիկագոյի Արվեստի ինստիտուտում, այնուհետև դիտել են Do the Right Thing ֆիլմը։ Այդ հանդիպումից 3 տարի անց՝ 1992-ին, նրանք ամուսնացել են։

 

Ֆիլմի պրոդյուսերը և սցենարի հեղինակը կլինի Ռիչարդ Թենը։ Պրեմիերան նախատեսված է 2015թ. ամռանը Չիկագոյում։

 

 

ԱՄՆ-ի «առաջին զույգի» ռոմանտիկ սիրո պատմությունը կէկրանավորվի