Էլդար Ռյազանովը տեղափոխվել է վերակենդանացման բաժին

17:19 • 07.12.14

Ռեժիսոր Էլդար Ռյազանովը, ով նոյեմբերի 24-ին հոսպիտալացվել է Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտ ուղեղի արյան շրջանառության սուր խախտումով, տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակից վերակենդանացման բաժին՝ պայմանավորված վիճակի վատթարացման հետ: Այդ մասին հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի մայրաքաղաքի առողջապահության համակարգում ունեցած իր աղբյուրին: 

«Էլդար Ռյազանովի վիճակն անընդհատ փոփոխվում է, նա մեկ լավ է, մեկ` վատ: Նախանցյալ օրը նրան տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ, բայց այսօր վերադարձրել են վերակենդանացման բաժին: Հնարավոր է՝ կրկին նոպա է եղել: Բժիշկներն անում են հնարավորինս ամեն ինչ, որպեսզի օգնեն ռեժիսորին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ Ռյազանովի մոտ, չնայած բուժման ընթացքում դժվարություններին, դիտվում է առաջընթաց. նա փաստացիորեն վերականգնում է կորցրած ձեռքի շարժական գործառույթները և խոսքը:

87-ամյա ռեժիսորը հոսպիտալացվել է ծանր վիճակում նոյեմբերի 24-ի երեկոյան Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտ, նոեյմբերի 26-ին արդեն նրա վիճակը հաջողվել էր կայունացնել:

Էլդար Ռյազանովը տեղափոխվել է վերակենդանացման բաժին