«Սառած գեղեցկություն». նկարիչները թռչունների խրտվիլակները վերածում են արվեստի գործերի (լուսանկարներ)
CNN-ը ներկայացրել է հոլանդացի նկարիչներ Ֆերի վան Տոնգերենի և Ջապ Սինկեի գործերը, որոնք իրենցից ներկայացնում են խրտվիլակների պատրաստման ավանդական եղանակով ստեղծված վառ, ռետրո էֆեկտներով արձանիկներ:
Արվեստագետները խրտվիլակներ պատրաստելու արվեստը նոր մակարդակի են հասցրել` համատեղելով տարբեր տեխնիկաներ և մոտեցումներ, որոնք սովորաբար կիրառվում են կերպարվեստում:
Նրանց գործերը վաճառվում են 3000-ից մինչև 39000 դոլարով: Հատուկ պատվիրված աշխատաքներն առավել մեծ արժեք կարող են ունենալ: Նրանց աշխատանքներն արձանի տեսք ու նման որակ են ստանում և որոշակի առումով առավել մոտ են քանդակագործությանը, քան խրտվիլակների պատրաստման արվեստին:
Գործերի մեծ մասը թռչուններն են կազմում` վառ փետուրներով: Արվեստագետների զույգը հակված է էկզոտիկ թռչուններով՝ դրանց վառ գույնի պատճառով, որը բնական հումք է հանդիսանում վերջնական տեսքն ստանալու համար:



































