18+. Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը թուրքական կինոթատրոններում ցուցադրվում է տարիքային սահմանափակումով

13:36 • 08.12.14

Հայոց ցեղասպանության մասին պատմող գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի The cut ֆիլմն արդեն մի քանի օր է ցուցադրվում է թուրքական կինոթատրոններում, տեղեկացնում է թուրքական Evrensel պարբերականը:

 

Ֆիլմը, սակայն, թուրք կինոգործիչների համոզմամբ, գրաքննության է ենթարկվել:

 

Այն կինոթատրոններում հայտնվել է +18 նշագրումով, որով տարիքային սահմանափակում է մտցվել: Եվրոպայում ցուցադրվելու ժամանակ The cut-ը +12 նշագրմամբ է եղել:

 

Տարբեր մրցանակների դափնեկիր Ֆաթիհ Աքընի ֆիլմը պատմում է ծնունդով Մարդինից Նազարեթի մասին, որը ցեղասպանությունից փրկվելով՝ փորձում է գտնել ընտանիքին՝ Միջագետքի անապատներից հասնելով Հավանա:

18+. Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը թուրքական կինոթատրոններում ցուցադրվում է տարիքային սահմանափակումով