Վաշինգտոնում կայացել է Քենեդու անվան կենտրոնի մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)
Վաշինգտոնում դեկտեմբերի 7-ին մշակույթի 5 գործիչ, ըստ ավանդույթի, Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնի մրցանակ է ստացել։ Այս տարի մրցանակի են արժանացել Թոմ Հենքսը, Պատրիցիա ՄքԲրայդը, Սթինգը, Լիլի Թոմլինը և Էլ Գրինը՝ «մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար», հայտնում է buro247.ru-ն։՝
«Ի տարբերություն այլ մրցանակաբաշխությունների՝ այստեղից ես առանց մրցանակի չեմ հեռանա»,- արարողությունից առաջ կատակել է Թոմ Հենքսը։ Այդպես էլ տեղի է ունեցել, դերասանը չի հեռացել դատարկաձեռն։
Մրցանակները հանձնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Պաշտոնական մասից հետո տեղի է ունեցել տոնական համերգ։ Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հայտնի մարդիկ՝ կինոյի, թատրոնի և երաժշտության ոլորտից։


































