Վրաստանում քրեական գործ է հարուցվել Լեպսի համերգի կազմակերպիչների դեմ

08:30 • 08.12.14

Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել Գրիգորի Լեպսի համերգի կազմակերպիչների դեմ այն բանից հետո, երբ տեղացի լրագրողուհին հայտարարել է, որ իրեն փակի տակ են պահել՝ անհարմար հարցեր տալու համար։


Գործը հարուցվել է «անօրինական ազատազրկում» հոդվածի համաձայն, որը, ըստ Վրաստանի Քրեական օրենսգրքի, պատժվում է 4-5 տարի ազատազրկմամբ, գրում է Лента-ն։


Վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության լրագրողուհի Նինո Մետրևելին ասել է, որ երաժշտի հետ կարճ հարցազրույցից հետո թիկնապահները և կազմակերպիչները մոտ 1 ժամ պահել են իրեն սենյակում և վիրավորել են՝ նախապես չհամաձայնեցված հարցեր տալու համար։


Մետրևելին նշել է, որ ինքը 3 հարց է տվել՝ 2 ընդհանուր և մեկ հարց Լեպսի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։


Այժմ լրագրողուհին գտնվում է ՆԳՆ-ում։


Լեպսի համերգը կայացել է դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում։