Հռոմի պատկերասրահից կես մլն եվրո արժողությամբ քանդակ են գողացել
Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահից աշխատանքային օրվա ընթացքում գողացել են քանդակ, որն ապահովագրված է եղել կես մլն եվրոյով, գրում է Интерфакс-ը։
Խոսքն իտալացի քանդակագործ Մեդարդո Ռոսոյի «Հիվանդ տղան» քանդակի մասին է, որը նրա ամենահայտնի աշխատանքներից է։ Բրոնզե քանդակը, որը ստեղծվել է 19-րդ դարի վերջին, պատկերասրահից գողացել են դեկտեմբերի 5-ին։
Ազդանշանը միացել է տեղական ժամանակով ժամը 16։30-ին։ Ոստիկանները դեպքի վայր են ժամանել, սակայն քանդակն արդեն անհետացած է եղել։










