Ռուսական «Ձյունե թագուհին 2» ֆիլմը հայտնվել է «Ոսկե գլոբուս»-ի երկար ցուցակում
Ռուսական արտադրության «Ձյունե թագուհին 2» անիմացիոն ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկար ցուցակում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մուլտֆիլմը ներկայացված է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Նշվում է, որ նախկինում ռուսական անիմացիոն աշխատանքները կարող էին մասնակցել մրցանակաբաշխությանը միայն «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
Russian Cinema ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ մուլտֆիլմն առաջադրվել է ռուսական կինոյի և անիմացիայի առաջխաղացաման նպատակով։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կկայանա 2015թ. հունվարի 1-ին։










