Time-ն ընտրել է տարվա լավագույն և վատագույն ֆիլմերը

12:57 • 08.12.14

Ամերիկյան Time շաբաթաթերթը կազմել է տարվա լավագույն և վատագույն ֆիլմերի ցուցակը։ Ըստ թերթի՝ 2014թ. ամենահաջողված ֆիլմն Ուես Անդերսոնի ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» ֆիլմն է, որում գլխավոր դերերը կատարել են Ռեյֆ Ֆայնսը և Էդրիեն Բրոուդին։

 

Time-ն անհաջող փորձ է համարում Ֆրենկ Կորաչիի Blended ֆիլմը՝ Ադամ Սենդլերի և Դրյու Բերիմորի գլխավոր դերակատարմամբ։ Ցուցակում ներառվել են ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական ֆիլմեր։


2014թ. լավագույն ֆիլմեր՝

1. ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» (The Grand Budapest Hotel),
2. «Պատանեկություն» (Boyhood),
3. «Լեգո. Ֆիլմ» (LEGO Movie),
4. «Լյուսի» ( Lucy),
5. «Հաջողություն, խոսք» (Goodbye to Language),
6. «Խոդորկովսկու «Ավազաբլուր»-ը» (Jodorowsky’s Dune),
7. «Սթրինգեր»  (Nightcrawler),
8. «Քաղաքացի չորս» (Citizenfour),
9. «Վայրի պատմություններ» (Wild Tales),
10. «Բրդմեն» (Birdman)։


2014թ. վատագույն ֆիլմեր՝


1. «Խառնվածները» ( Blended),
2. «Գլուխը կորցնելու միլիոն միջոց» (A Million Ways to Die in the West),
3. «Տղամարդիկ, կանայք և երեխաները» (Men, Women & Children),
4. «Շիկահերը եթերում» (Walk of Shame),
5. «Ոստիկաններ» (Let’s Be Cops),
6. «Հերկուլես. Լեգենդի սկիզբը» (The Legend of Hercules),
7. «Սեր՝ ժամանակի միջով» (Winter’s Tale),
8. «Իրական սկյուռ» (Nut Job),
9. «Առավելություն» (Transcendence),
10. «Ատելությունից՝ սեր» (Hateship Loveship)։
 

Time-ն ընտրել է տարվա լավագույն և վատագույն ֆիլմերը