Հրապարակվել է Ուիթնի Հյուսթոնի կենսագրական ֆիլմի առաջին թրեյլերը

12:40 • 08.12.14

Հրապարակվել է ռեժիսոր Անժելա Բասետի նկարահանած «Ուիթնի» կոչվող ֆիլմի թրեյլերը, որը պատմում է Ուիթնի Հյուսթոնի կյանքի վերջին տարիների մասին, գրում է ru.hellomagazine.com-ը։


Հռչակավոր երգչուհու մասին կենսագրական ֆիլմը Lifetime հեռուստաընկերության եթեր դուրս կգա 2015-ի հունվարի 17-ին։


Ֆիլմում Հյուսթոնի դերը կատարում է մոդել Յայա Դակոստան, ով մասնակցել է «Ամերիկյան թոփ մոդել» հայտնի հեռուստաշոուին, որտեղ գրավել է երկրորդ տեղը։


Ֆիլմը մասնավորապես, կենտրոնանում է երգչուհու կյանքի այն դրվագների վրա, որոնք տեղի են ունեցել երաժիշտ Բոբի Բրաունի հետ ծանոթանալուց հետո, քանի որ նրան միասին ապրել են 1992-2007թթ։


 

"Уитни": первый трейлер биографической ленты о Уитни Хьюстон

"Уитни"

"Уитни"

Հրապարակվել է Ուիթնի Հյուսթոնի կենսագրական ֆիլմի առաջին թրեյլերը