Ճապոնիայում 10-ամյա դադարից հետո որոշել են Գոձիլայի մասին նոր ֆիլմ նկարահանել

11:52 • 08.12.14

Ճապոնական «Տոհո» կինոընկերությունը որոշել է տասը տարի տևած դադարից հետո հայտնի հրեշ Գոձիլայի արկածների մասին նոր ֆիլմ նկարահանել, հաղորդում է ТАСС-ը:

 

Այն կլինի արդեն 29-րդը: Ավելի վաղ ընկերությունը, ում պատկանում են Գոձիլայի նկատմամբ իրավունքները, եկել է եզրակացության, որ 28 ֆիլմերից հետո թեման արդեն ամբողջությամբ սպառվել է: Սակայն այս տարի մայիսին լույս տեսած այդ հրեշի մասին երկրորդ հոլիվուդյան բլոքբասթերի հաջողությունը ստիպել է «Տոհո»-ին վերանայել իր որոշումը:

 

Կինոընկերությունը հայտնել է, որ նոր ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի, իսկ էկրաններին այն կբարձրանա 2016 թվականին: Սյուժեն, ռեժիսորը և դերասանների կազմը դեռ որոշված չեն: Ընկերությունը դեռ չի կարող նաև ասել, թե ֆիլմը կնկարահանվի արդյոք համակարգչային գրաֆիկայով, թե կհամապատասխանի հին ավանդույթներին, երբ Գոձիլայի դերը խաղում է հրեշի հագուստ հագած դերասան:

Ճապոնիայում 10-ամյա դադարից հետո որոշել են Գոձիլայի մասին նոր ֆիլմ նկարահանել