Գրքասերների համար դրախտ. թայվանական գրախանութում կարելի է առանց գումարի ծայրից ծայր ընթերցել ցանկացած գիրք

12:10 • 09.12.14

Թայվանի մայրաքաղաք Թայպեյում գործում է ուշագրավ գրախանութ, որը կարելի է իսկական դրախտ համարել գրքասեր մարդկանց համար: Ինչպես նշում է The Guardian-ը, Eslite գրախանութը թույլ է տալիս այցելուներին առանց ժամանակային սահմանափակումների ընթերցել ցանկացած գիրք` դրա դիմաց գումար չվճարելով:

 

Այդիսկ պատճառով 24 ժամ աշխատող խանութը, որն ունի 250.000 կտոր գիրք, մեծ ճանաչում է ձեռք բերել տեղաբնակների, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում: Նրանք կարող են խանութ գալ օրվա ցանկացած ժամի և ուզածի չափ գիրք կարդալ:

 

Խանութ մտնելով` կարելի է ընթերցասերների հանդիպել սրահի ամեն անկյունում, անգամ՝ աստիճանների վրա:

 

Աղբյուրը հավելում է, որ գրախանութում այցելուների համար կա նաև գինու մառան, թեյարան, սրաճարան, ինչպես նաև՝ հագուստի բուտիկներ:
 

Գրքասերների համար դրախտ. թայվանական գրախանութում կարելի է առանց գումարի ծայրից ծայր ընթերցել ցանկացած գիրք