Պուտինն Ալիսա Ֆրեյնդլիխին ծաղիկներ և ծղոտե գլխարկ է նվիրել

10:44 • 09.12.14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է սիրված դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխի հետ, շնորհավորել նրան իր ծննդյան կապակցությամբ և նվեր հանձնել, գրում է ria.ru-ն։

 

Հրաշալի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալիսա Ֆրեյնդլիխը երեկ՝ դեկտեմբերի 8-ին, նշել է 80-ամյա հոբելյանը, և այդ կապակցությամբ ՌԴ նախագահը դերասանուհուն նվեր է մատուցել։

 

Նախագահն այցելել է Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոն՝ վերանորոգումից հետո, և դերասանուհուն ծաղկեփունջ և ծղոտե մեծ գլխարկ նվիրել։

 

Թատրոնի անբարեկարգ վիճակը Պուտինը նկատել էր դեռ վարչապետ եղած ժամանակ։ Պուտինի հրամանով և Ֆրեյնդլիխի խնդրանքով կատարվել են թատրոնի վերանորոգման աշխատանքներ։


Պուտինն Ալիսա Ֆրեյնդլիխին ծաղիկներ և ծղոտե գլխարկ է նվիրել