Կանադացի լուսանկարիչը «որսում է» հիպնոսող բնապատկերներ. լուսանկարներ
Կանադացի լուսանկարիչ Փոլ Զիզկան «որսում» է «հիպնոսող» տեսարաններ աշխարհի տարբեր անկյուններում: Նա չի մոռանում նաև իրեն զետեղել այդ գեղատեսիլ վայրերի լուսանկարներում: Ըստ Զիզկայի՝ պատկերը շահում է, երբ դրանում մարդ է ներառվում, քանի որ միանգամից «խոցելիության» զգացողություն է հաղորդվում տեսարանին:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Զիզկան իր այսօրինակ սելֆիներն է արել Նոր Զելանդիայում, Կանադայում, Ֆրանսիական Պոլինեզիայում և այլուր:
Նրա աշխատանքները ամենատարածվողներն էին 2014-ի ընթացքում: Սակայն այժմ նա նաև նոր գործեր ունի:
























