Արգենտինայում ֆիլմ կնկարահանվի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին

10:20 • 09.12.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մանկության և կարդինալ ու արքեպիսկոպոս լինելու տարիների մասին կենսագրական ֆիլմը կնկարահանվի հաջորդ տարի, իր հայրենի Արգենտինայում, հայտնում է The Local-ը՝ հղում անելով ֆիլմի պրոդյուսերներին։

 

Ֆրանցիսկոսի դերը կկատարի 55-ամյա հայտնի դերասան Դարիո Գրանդինետին, ով նկարահանվել է նաև իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Խոսիր նրա հետ» ֆիլմում։

 

Նկարահանումները կսկսվեն հունվարին՝ իսպանացի ռեժիսոր Բեդա Դոկամպո Ֆիջոյի գլխավորությամբ։ Սցենարը հիմնված է լրագրող Էլիզաբեթ Պիկեի «Ֆրանցիսկոս պապ. Կյանք և հեղափոխություն» կենսագրական գրքի վրա։

 

Ֆիլմը, բացի Բուենոս Այրեսից, կնկարահանվի նաև Մադրիդում և Հռոմում։ Պրոդյուսերները հույս ունեն ներկայացնել այն 2015-ի կեսերին։

Արգենտինայում ֆիլմ կնկարահանվի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին