8 տաբու, որոնք երբեք չպետք է խախտել Ճապոնիայում

22:18 • 09.12.14

Ճապոնիա այցելելիս անհրաժեշտ է տեղեկացված լինել  վարքի որոշակի կանոնների մասին, որոնց հետևելը կօգնի հեշտ շփվել ու լեզու գտնել տեղացիների հետ: Այս մասին գրում է Business Insider-ը` ներկայացնելով 8 կանոն, որոնք երբևէ չպետք է խախտել Ճապոնիայում:

 

 1. Սխալ կողմով քայլելը

Թեև Տոկիոն աշխարհում ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկն է, այստեղ մարդիկ կազմակերպված են քայլում փողոցում: Հետիոտնը լայն զբոսուղիներում միշտ հետևում է ձախ կողմում մնալու  չգրված կանոնին, ինչպես մեքենաները:  

 

2. Սեռական օրգանն իր անունով կոչելը

 Սեռական օրգանի անունը բարձրաձայն տալը, հատկապես՝ երբ խոսքը կանացի սեռական օրգանի մասին է,   խստիվ արգելված երևույթներից է Ճապոնիայում: Փոխարենը ճապոնացիները կիրառում են asoko բառը, որը բառացիորեն թարգմանած նշանակում է «այնտեղ», և բոլորը հասկանում են՝ ինչի մասին է խոսքը` առանց ավելորդ հուշումների:

 

 3. Դիպչելը   

 Ֆիզիկական կոնտակտը ողջույնի ժամանակ տարօրինակ է համարվում: Ճապոնիայում մարդիկ միմյանց ողջունում են գլուխը խոնարհելով և նախընտրում են «մանրէներ» չփոխանակել ձեռք սեղմելիս կամ համբուրելիս:

 

 4. Թեյավճար թողնելը

Երբևէ չորոշեք թեյավճար թողնել Ճապոնիայում: Եթե ավել գումար եք թողել, կարևոր չէ` որքան, չզարմանաք, երբ մատուցողը ձեր ետևից վազի փողոցով մեկ` այն վերադարձնելու համար:

 

5. Քիթ սրբելը փողոցում

Եթե Տոկիոյում մետրոյով երթևեկեք ձմռանը, ամենայն հավանականությամբ՝ «քիթը քաշելու համերգի» ականատես կլինեք: Ճապոնացիները չեն սիրում հասարակության մեջ քիթ սրբել, առավել ևս՝ տեսնել որևէ մեկին դա անելիս:

Sneeze

 


 6. Սոյայի սոուս լցնել սպիտակ բրնձի վրա

 Եթե անգամ հասարակ սպիտակ բրինձի սիրահար չեք, դրա վրա սոուս չլցնեք, այլապես կվիրավորեք խոհարարին:

 

 7. Ոտքերը խաչելը

 Ոտքերը խաչելը ոչ պատշաճ գործողություն է համարվում, փոխարենը կարող եք կիրառել seiza դիրքը, որը ճապոնական հասարակության մեջ ընդունված նստելու ձև է` ծնկների վրա:

 

Cross Legs Subway

 


 8. Փողոցում ուտելը

 Չնայած քայլելով ուտելը կարող է հարմար լինել, հատկապես՝ շտապելիս, Ճապոնիայում դա կարող է վիրավորական թվալ, քանի որ  փողոցում կամ մետրոյում ուտելը կարող է դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք շրջապատի մարդկանց նկատմամբ:

 
  


 

 

 

8 տաբու, որոնք երբեք չպետք է խախտել Ճապոնիայում