Ինչ չի կարելի անել աշխարհի 11 երկրում` Business Insider-ի ֆոտոշարքով

21:01 • 10.12.14

Business Insider-ը զբոսաշրջային խորհուրդներ է ներկայացրել, թե ինչ չի կարելի անել մի շարք երկրներում: Այս խորհուրդները պետք կգան ճանապարհորդելիս:

 

Նորվեգիա

Norway royal family Princess Ingrid Alexandra

 

Մի' նայեք մերկ մարդուն. այնտեղ մարդիկ արդեն սովորել են մերկությանը, և կանայք ու տղամարդիկ հաճախ են մերկ զբոսնում լողափերին:


Մարդկանց մի' հարցրեք եկեղեցիների մասին. այստեղ  շատերը որևէ եկեղեցի չեն հաճախում:

 

Ճապոնիա

 

Tokyo Japan

 

Երբեք թեյավճար մի' թողեք. թեյավճարը նրանց մշակույթից դուրս է, ճապոնացները միշտ վերադարձնում են անգամ ամենաչնչին մանրը:

Կոշիկ մի' կրեք որևէ մեկի տանը. եթե տեսնեք մյուսներին՝ կոշիկները հանելիս, նույնը արեք և դուք:

Մի' գրկախառնվեք հանդիպելիս. ճապոնացիները նախընտրում են միմյանց ողջունել խորնարհվելով:

 

 Ռուսաստան

 

St. Petersburg Russia

 

Զույգ թվով ծաղիկներ մի' նվիրեք. դրանք նախատեսված են մահացածներին տանելու համար:


Մի' վստահեք կրեդիտ քարտերին. այստեղ շատ վայրերում միայն կանխիկ գումար են վերցնում:

 

Սինգապուր

 

singapore

 

Սինգապուրում դուք կարող եք տուգանվել տարբեր բաների համար, այդ թվում` թռչուններին կերակրելու, հասարակական վայրերում միզելու, ծխելու, ընտանի կենդանուն հանրային տարածքում  ման տալու, հանրային տրանսպորտում ուտելու կամ խմելու, աղտոտելու  համար:


 Քենիա

nuru international, kenya

 

Մի' վիրավորեք կրոնը. այստեղ գրեթե բոլորը հավատացյալ են, բնակչության 80 տոկոսը քրիստոնյա է:


 Անհամբեր մի' եղեք. այստեղ քչերն են ժամանակին հասնում, բացառությամբ որոշ գործարար հանդիպումների ժամանակ:

 Անունով մի' դիմեք մարդկանց, հիմնականում ազգանունով են դիմում:

 

 

 Նոր Զելանդիա

 

New Zealand All Blacks Rugby Haka

 

 Նորզելանդացիներին մի' շփոթեք ավստրալացիների հետ. նրանք դա չեն սիրում:

 Մի' անհանգստացեք, որ մարդիկ կոշիկներ չեն կրում. Այստեղ ընդունված է հասարակության մեջ բոկոտն շրջել:

 

Հնդկաստան

Traditional Indian Wedding

 

Մի' համբուրվեք հանրության աչքի առաջ. որոշ շրջաններում դրա համար հնարավոր է բանտ ընկնել, քանի որ դիտվում է որպես «հասարակական լկտիության» դրսևորում:


 Մի' դիպեք հակառակ սեռին. գրկախառնություններն ու ձեռքսեղմումը ընդունված չէ տարբեր սեռերի ներկայացուցիչների միջև:

 

Ֆրանսիա

cafe des 2 moulins paris france amelie

 

Մի' սպասեք բուսակերների համար լայն ընտրանի գտնել. Ֆրանսիայում շատ քիչ վայրեր կան, որտեղ բուսակերների  ուտելիք է մատուցվում:


 Մի' խոսեք փողի մասին. Օրինակի համար` կարելի է ասել, որ աշխատանքից հեռացել եք ցածր վարձատրվելու պատճառով, բայց երբեք մի' նշեք գումարի չափը:

 

 Գերմանիա

reichstag

 

Նացիստական ողջույնի շարժում մի արեք. դա հանցագործություն է, և ամեն տարի դրա համար զբոսաշրջիկներ են ձերբակալվում:

Չափազանց ընկերասեր մի' եղեք. գերմանացիները սիրում են ժամանակ շահել մարդկանց ճանաչելու համար:

 Երբեք ծնունդ մի' շնորհավորեք նախօրոք:

 


Մեքսիկա

mexico soccer fan

 

Մի' հովանավորեք մարդկանց. մի' արեք այնպիսի բան, որը ցույց տա, որ դուք ավելի լավն եք, հատկապես` ընդգծելով օտարերկրացի լինելու հանգամանքը:

Մի' վախեցեք փորձել ամեն ինչ. մեքսիկացիները ձեզ կողջունեն, եթե փորձեք համտեսել չափազանց կծու ուտեստը, կամ որևէ բարդ բառ արտասանեք իսպաներենով:

 

 Մեծ Բրիտանիա

Britain phone booths UK united kingdom

 

Հերթը մի' խախտեք. ,արդկանց աչքում դա ամենասարսափելի հանցագործություն է երևում:
 Մի' հարցրեք` որքան գումար է որևէ մեկն աշխատում. փոխարենը կարող եք հարցնել, թե որտեղ է նա աշխատում, ապրում, երբ է արձակուրդի մեկնում և այլն:

 Որևէ մեկին ձեր տուն մի' հրավիրեք, եթե նրան շատ լավ չեք ճանաչում:


 

 

Ինչ չի կարելի անել աշխարհի 11 երկրում` Business Insider-ի ֆոտոշարքով