Արտաշես Գեղամյանը հայ և ռուս ժողովուրդների մասին նոր գիրք է գրել

20:39 • 10.12.14

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնանում է. հաղթել՝ սանձելով պատերազմը» գրքի շնորհանդեսը կայացավ այսօր:

 

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դեսպաններ և Կառավարության անդամներ:


«Այսօր ինձ համար շատ կարևոր, թանկ օր է: Գիրքը ոչ այլ ինչ է, քան իմ մտորումներն աշխարհաքաղաքական գործընթացների մասին»,-լրագրողների հետ զրույցում ասաց հեղինակը:
Նա նաև նշեց, որ  գրքում իր մտորումները բարձրաձայնել է՝ մտավախություն ունենալով, որ Հայաստանը կարող է հայտնվել  պետությունների բախման կիզակետում, իսկ բարձրաձայնման հնարավորություն ընձեռում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը:

 

«Հայաստանը հայտնվել է մի յուրօրինակ իրավիճակում, ԵՏՄ անդամակցությանը զուգահեռ ԵՄ-ից հայտարարում են, որ պետք է գտնեն ձևեր, որպեսզի համագործակցությունը ասոցացման համաձայնագրի շրջանակներում շարունակվի»,-ասաց նա:

 

Արտաշես Գեղամյանը հայ և ռուս ժողովուրդների մասին նոր գիրք է գրել