Վրաստանում հայտնաբերված հնագույն քաղաքը կարող է փոխել երկրի պատմությունը

17:17 • 10.12.14

Տիեզերքից արված արբանյակային լուսանկարները թույլ են տվել Վրաստանի հնագետներին երկրի Կախեթիի շրջանում հնագույն բնակավայր հայտնաբերել, տեղեկացնում է Вестник Кавказа-ն:

 

Մի քանի օրից կավարտվի հնագիտական ուսումնասիրությունների առաջին փուլը, ինչից հետո հնարավոր կլինի խոսել լայնամասշտաբ պեղումների մասին:

 

«Եթե հնագետների ենթադրությունները հաստատվեն, ապա հնագույն բնակավայրն ամբողջությամբ կարող է փոխել երկրի պատմությունը»,-ասել է ուսումնասիրությունների ղեկավար, պրոֆեսոր Կոտե Պիցխելաուրին:

 

Տարբերակներից մեկի համաձայն՝ բնակավայրը թվագրվում է մ.թ.ա. 10-12-րդ դարերին, և կարող է եղած լինել հնագույն պետության մայրաքաղաք, որը չի հիշատակվում պատմական աղբյուրներում:

Վրաստանում հայտնաբերված հնագույն քաղաքը կարող է փոխել երկրի պատմությունը