Գևորգ Պետրոսյանը վրացական հեռուստանախագծի եզրափակիչ փուլ է անցել (տեսանյութ)

16:45 • 10.12.14

Հայտնի են դարձել վրացական «Նիչիերի» տաղանդների շոուի եզրափակիչ անցած առաջին մասնակիցների անունները։ Հանդիսատեսը, ինչպես նաև ժյուրիի անդամներն ընտրել են իրենց նախընտրած մասնակիցներին, գրում է newsgeorgia.ru-ն։

 

Հանդիսատեսն ընտրել է Թբիլիսիից պարային դուետ Թեմոյին և Քեթիին։ Դուետին առանձնահատուկ հմայք է փոխանցում այն փաստը, որ Թեմոն տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ։

 

Ինչ վերաբերում է ժյուրիի նախընտրելի մասնակցին, ապա դա դարձել է Գևորգ Պետրոսյանը՝ տաքսու վարորդ Թբիլիսիից, ով ունի յուրահատուկ ձայն և ում արդեն «Կարուզո» են անվանել։ Մասնակիցը կատարել է մեքսիկացի կոմպոզիտոր Ավգուստին Լառայի հայտնի «Գրանադա» երգը։

 

Գևորգ Պետրոսյանը վրացական հեռուստանախագծի եզրափակիչ փուլ է անցել (տեսանյութ)