Ինչ է գրել Գանդին Հիտլերին. Գերմանիայում հրատարակվել է հայտնի մարդկանց նամակների գիրքը
Գերմանիայում հրատարակվել է հայտնի և ոչ հայտնի մարդկանց նամակների գիրքը, որտեղ հավաքված են նրանց նամակագրություններից տարբեր հատվածներ՝ կարկանդակի բաղադրատոմսեր Էլիզաբեթ 2-րդից մինչև Իգի Պոպից խորհուրդներ երկրպագուներին, գրում է Deutsche Welle-ն։
«Սիրելի՛ ընկեր, իմ ծանոթները պնդում են, որ ես գրեմ Ձեզ հանուն մարդկության։ Երկար ժամանակ ես չէի կատարում այդ խնդրանքը, քանի որ կարծում էի՝ իմ նամակը կընդունվի որպես ինքնավստահություն»,- գրել է Գանդին Հիտլերին։
Այսօր Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդի՝ նացիստական բռնապետին 1939թ. հունիսին ուղղված խոսքերը միամիտ են հնչում։
Գանդիի այս նամակը նույնպես ընդգրկվել է Letters of Note - Briefe, die die Welt bedeuten գրքում, որը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 2013-ին և այժմ թողարկվել է Գերմանիայում։
Գրքում ներկայացված են Էլիզաբեթ 2-րդի, Չառլզ Դիքենսի, Ալբերտ Էյնշտեյնի, Ռեյ Բրեդբերիի, Լուի Արմսթրոնգի, Մարկ Տվենի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Իգի Պոպի և շատ այլ հայտնի մարդկանց նամակներ։










