Մոտոցիկլի հին մասերից պատրաստված քանդակներ (լուսանկարներ)
Չեխիայի 45-ամյա բնակիչ Թոմաս Վիտանովսկին մշտապես մեծ սեր է ունեցել մեքենաների և մոտոցիկլերի հանդեպ, և այժմ նրա տարվածությունը նոր հոբբիի պատճառ է դարձել:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` օրերից մի օր դեն նետելով իր մոտոցիկլի հին մասերը` նրա գլխում միտք է ծագել` դրանք միացնելու: Պողպատի հետ աշխատելու արդյունքում առանցքակալները, շարժակները, շղթաներն ու վարդակները վերածվել են կենդանիների, բզեզների, մեքենաների ու հեծանիվների:




























