Օսլոյում մեկնարկել է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը (ուղիղ միացում)
Օսլոյում մեկնարկել է 2014թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, հայտնում է РИА Новости-ն։
Այս տարի այդ մրցանակին են արժանացել ազգությամբ հնդիկ ակտիվիստ 60-ամյա Կայլաշ Սաթյարթհին և 17-ամյա պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը։
Դիտել այստեղ։
Մրցանակակիրների անունները հայտնի էին դարձել հոկտեմբերին։ Պարգևատրման արարողությունը նախատեսված է 1 ժամ 15 րոպե։ Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի նախագահը կներկայացնի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներին։ Այուհետև տեղի կունենա դիպլոմների և մեդալների հանձнման արարողությունը, ինչպես նաև՝ մրցանակակիրների ելույթները։
Հրավիրվածների թվում են Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդը և նրա կինը՝ թագուհի Սոնյան, նորվեգական կառավարության և խորհրդարանի անդամներ, միջազգային հյուրեր, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, մրցանակակիրների ընտանիքների անդամներն ու ընկերները։
Այս տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ֆրանսիացի հեղինակ Պատրիկ Մոդիանոն, քիմիայի ոլորտում՝ Էրիկ Բետսիգը, Ստեֆան Հելը և Ուիլյամ Մերները, ֆիզիկայի ոլորտում՝ Իսամու Ակասակին, Հիրոսի Ամանոն և Սյուձի Նակամուրան, ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել ամուսիններ Մայբրիտ և Էդվարդ Մոզերները, ինչպես նաև Ջոն Օ՛Կիֆին։










