«Վինի Թուխը» գրքի նկարազարդումը վաճառվել է մոտ 500.000 դոլարով
«Վինի Թուխը և բոլոր-բոլորը» գրքի համար արված նկարիչ Էռնեստ Շեպարդի նկարազարդումը Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային 490.000 դոլարով, հայտնում է Газета-ն։
Նկարում պատկերված է Ալան Միլնի գրքի գլխավոր հերոսը՝ Վինի Թուխը, որը խոզուկի և Քրիստոֆեր Ռոբինի հետ փայտիկներ է նետում գետը։ Առաջին անգամ այս նկարազարդումը լույս է տեսել 1928-ին։
Ենթադրվում էր, որ Շեպարդի նկարն աճուրդում կվաճառվի առավելագույնը 159.000 դոլարով։ Վերջին 40 տարիների ընթացքում նկարը գտնվել է մասնավոր հավաքածուում։










