Փիթեր Ջեքսոնն իր աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը, ով նկարահանել է հոբիթների մասին սիրված ֆիլմաշարը, իր անունով աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում:
Ինչպես հայտնում է theonering.net-ը, այս արարողության ժամանակ նորզելանդացի ռեժիսորի կողքին են եղել նրա հեղինակած ֆիլմերի հայտնի դերասաններ Օռլանդո Բլումը, Էլայջա Վուդը, Ռիչարդ Էրմիթիջը և այլք:
Աղբյուրը նկատում է, որ ցանկալի աստղը ստանալով՝ Ջեքսոնը համալրեց կինոյի, երաժշտության, հեռուստատեսության ու ռադիոյի ոլորտի 2.500 ականավոր ներկայացուցիչների ցանկը, որոնք իրենց աստղն ունեն Փառքի ծառուղում:
Газета-ն հավելում է, որ Ջեքսոնի նկարահանած «Հոբիթ. 5 զորքերի մարտը» նոր ֆիլմը, որը կեզրափակի հոբիթների մասին ֆիլմաշարը, կինովարձույթում կհայտնվի արդեն այս շաբաթ:















