Կուզեի համերգային մեծ երթով աշխարհին ներկայացնեինք Կոմիտասին. Արթուր Իսպիրյան. Life.panorama.am
Մեր երկրին ավելի պատիվ կբերի, որ Կոմիտասի քառյակը, խոռը ու այս կարգի այլ երգչախմբեր ելույթ ունենան տարբեր երկրներում, քան էստրադային երգիչները»:
2015 թվականը պատմական տեսանկյունից պատասխանատու տարի է հայ ժողովրդի կյանքում. ցեղասպանության 100-րդ տարելից, որ չհատուցված ու չճանաչված է: Աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող ամեն մի հայ փորձում է յուրովի բարձրաձայնել այդ մասին: Life.panorama.am-ը կապ հաստատեց երգիչ Արթուր Իսպիրյանի հետ՝ տեղեկանալու, թե արդյոք որևէ բան նախապատրաստո՞ւմ է. «Փոքր բան անել չեմ ուզում, մեծի էլ՝ հնարավորություն չունեմ: Քանի որ իրականացնել չեմ կարող, ավելի լավ է լռեմ»:
Մեր այն հարցին, թե ինչ է ցանկանում անել, որը մեծ հնարավորություններ է պահանջում, պատասխանեց. «Ուզում եմ, ամբողջ աշխարհում համերգային մեծ երթ կազմակերպենք ու ներկայացնենք Կոմիտասին: Մեզ հետ պետք է նաև պատմաբաններից կազմված հատուկ խումբ լինի, ովքեր աշխարհին կպատմեն ճշմարտությունը: Մեր երկրին ավելի պատիվ կբերի, որ Կոմիտասի քառյակը, խոռը ու այս կարգի այլ երգչախմբեր ելույթ ունենան տարբեր երկրներում, քան էստրադային երգիչները»:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։










