«Ուոլ սթրիթի գայլը» կրկին միայնակ է. Լեոնարդո դի Կապրիոն բաժանվել է շիկահեր ընկերուհուց (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն, ով աչքի է ընկնում երկարոտն շիկահերների հանդեպ բացառիկ սիրով, բաժանվել է գերմանացի մոդել Թոնի Գարնից:
Ինչպես նշում է Tatler-ը՝ Us Weekly-ին հղումով, այսպիսով՝ «Ուոլ սթրիթի գայլը» կրկին միայնակ է: ԶԼՄ-ները նշում են, որ դերասանն արդեն սկսել է հերթական «զոհի» փնտրտուքները. շաբաթ օրը դի Կապրիոն Մայամիի ակումբներից մեկը լքել է միանգամից 20 գեղեցկուհու հետ:
Նշվում է, որ զույգը սկսել էր հանդիպել անցած տարվա մայիսից: Քսաներկուամյա մոդելն անգամ հասցրել էր տեղափոխվել 40-ամյա դի Կապրիոյի բնակարան, սակայն կարմիր գորգին նրանք միասին այդպես էլ չեն հայտնվել:















