Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկը (լուսանկարներ)
Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 2014թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկը, որը գլխավորել է հայտնի ռեփեր ու պրոդյուսեր Dr. Dre-ն:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ամսագրի փորձագետների տվյալների համաձայն՝ Dr. Dre-ն վաստակել է 620 մլն դոլար: Նման տպավորիչ արդյունք ռեփերը կարողացել է ցույց տալ նախևառաջ Beats ընկերությունն Apple-ին վաճառելու շնորհիվ: Forbes-ն ընդգծում է, որ Dr. Dre-ի տարեկան եկամուտը ճանաչվել է երաժիշտների շրջանում պատմության մեջ ամենաբարձրը:
Ֆինանսական ցուցանիշով Dr. Dre-ին է հաջորդում երգչուհի Բեյոնսեն, ում վաստակած գումարն այս տարվա ընթացքում կազմել է 115 մլն դոլար: Գումարը հավաքվել է Mrs. Carter Show շրջագայության, Pepsi-ի ու H&M-ի հետ համագործակցության, ինչպես նաև նոր ալբոմի թողարկման շնորհիվ:
Երրորդ հորիզոնականում 100 մլն ցուցանիշով հայտնվել է The Eagles խումբը, որին 82 մլն դոլարով հաջորդում է Bon Jovi-ն: Լավագույն 5-յակը եզրափակում է Բրյուս Սփրինգսթինը` 81 մլն դոլարով:
Բացի այդ, լավագույն 10-յակում են հայտնվել Ջասթին Բիբերը (80 մլն դոլար), One Direction-ը (75 մլն դոլար), Փոլ Մաքքարթնին (71 մլն դոլար), Քելվին Հարիսը (66 մլն) և Թոբի Քիթը (65 մլն դոլար):
Dr. Dre
The Eagles
Bon Jovi
Բրյուս Սփրինգսթին
One Direction
Փոլ Մաքքարթնի
Քելվին Հարիս
Թոբի Քիթ



















