Էմիր Կուստուրիցան պատերազմի մասին ֆիլմ կնկարահանի Ղրիմում

15:48 • 11.12.14

Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան պատրաստվում է պատերազմի մասին իր նոր ֆիլմը նկարահանել Ղրիմում։ Սակայն ռեժիսորը չի պարզաբանել, թե հատկապես որ պատերազմի մասին՝ Ղրիմի, թե Մեծ հայրենականի, գրում է Комсомольская правда-ն։

 

Կուստուրիցան չի թաքցնում իր ռուսամետ դիրքորոշումը և աջակցում է Կրեմլի՝ Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականությանը, նշում է աղբյուրը։

 

Իր հայտարարությունը Կուստուրիցան արել է Մոսկվայում «Ցանց» կինոյի ազգային դպրոցի բացման ժամանակ։ Դա նոր նախագիծ է, որը ստեղծվել է երիտասարդ ռեժիսորներին և սցենարիստներին աջակցելու համար։

Էմիր Կուստուրիցան պատերազմի մասին ֆիլմ կնկարահանի Ղրիմում