Պուտինին «խփելու» մասին ռուսական ֆիլմը և՝ ոչ միայն. հայտնի են դարձել «Ոսկե գլոբուսի» հավակնորդները

22:40 • 11.12.14

Հայտնի են դարձել ամերիկյան «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակաբաշխության հավակնորդները: Այս մասին հայտնում է  The Wall Street Journal-ը:

 

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում  «Ոսկե գլոբուսի» են հավակնում Ուես Անդերսոնը («Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը»), Ավա Դյուվերնեյը («Սելմա»), Դեյվիդ Ֆինչերը («Անհայտ կորածը»), Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Բըրդմենը»), Ռիչարդ Լինքլեյթերը («Պատանեկություն»):

 

«Լավագույն դրամա» անվանակարգում մրցանակի են հավակնում «Պատանեկությունը», «Աղվեսի որսորդը», «Իմիտացիայի խաղ», «Սելմա», «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ժապավենները:

 

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում կմրցեն «Բըրդմենը», ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը», «Սուրբ Վինսենթը», «Հպարտությունը», «Որքան ավելի խորը դեպի անտառ...» աշխատանքները:

 

Հավակնորդների թվում է նաև ռուսաստանցի ռեժիսոր Սերգեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը, որը մամուլի փոխանցմամբ՝ պարունակում է տեսարան, որում Ռուսաստանի առաջնորդի դիմանկարի վրա կրակ են բացում, ապա կատակում, թե արդյո՞ք Վլադիմիր Պուտինին «խփելու» ժամանակը չէ:

 

 Լավագույն դերասանուհու կոչման համար կպայքարեն Ջենիֆեր Էնիսթոնը, Ռիզ Ուիզերսփունը, Ջուլիան Մուրը և այլք:

 

Լավագույն դերասանի կոչման համար մրցակիցներ են Քևին Սփեյսին, Մեթյու ՄքՔոնահին, Քլայվ Օուենը և այլք:

 

«Ոսկե գլոբուսը» (Golden Globe Award) հանձնում է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ընկերակցությունը՝ 1944-ից՝ կինոֆիլմերի և հեռուստատեսային աշխատանքների համար:

Պուտինին «խփելու» մասին ռուսական ֆիլմը և՝ ոչ միայն. հայտնի են դարձել «Ոսկե գլոբուսի» հավակնորդները