Նկարչուհին մատներով անհավանական կտավներ է նկարում, որոնք լուսանկարից ոչնչով չեն տարբերվում (լուսանկարներ)

08:15 • 11.12.14

Առաջին հայացքից՝ այս պատկերները խաղաղ ծովերի երեսին լողացող սառցադաշտերի և սառցաբեկորների լուսանկարի տպավորություն են թողնում, սակայն իրականում դրանք ավելի հետաքրքիր գործեր են:

 

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` այս պատկերները պաստելի օգնությամբ մատով նկարված հսկայական կտավներ են, որոնց հեղինակն է ամերիկացի նկարչուհի Զարյա Ֆորմանը:

 

Ֆորմանի աշխատանքները հաճախ ընդգրկում են ողջ պատը: Նրան հաջողվում է պահպանել բնական տեսքը` նկարելով մատներով: Զարյան բնապահպան նկարիչ է, այդ իսկ պատճառով նրա գործերից շատերը, որոնցում պատկերվում են սառցադաշտեր, փոթորիկներ կամ ջրային մարմիններ, ուշադրություն  են հրավիրում ջրի պահպանության խնդրի, ինչպես նաև՝ կլիմայական փոփոխությունների պատճառով բևեռային սառույցների հալչելու վրա:

 

 

 

hyper-realistic-paintings-zaria-forman-1-2

hyper-realistic-paintings-zaria-forman-2b

hyper-realistic-paintings-zaria-forman-3

hyper-realistic-paintings-zaria-forman-9

hyper-realistic-paintings-zaria-forman-9

hyper-realistic-paintings-zaria-forman-12

hyper-realistic-paintings-zaria-forman-5

Նկարչուհին մատներով անհավանական կտավներ է նկարում, որոնք լուսանկարից ոչնչով չեն տարբերվում (լուսանկարներ)