Շոտլանդական թատրոնը պոռնոնյութեր է ուղարկել երեխաներին
Էդինբուրգի Playhouse թատրոնը հարյուրավոր երեխաների պոռնոնյութեր է ուղարկել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իր մոտ պարապող երեխաներին իրենց ամառային դաընթացների տեսագրություններն ուղարկելու փոխարեն թատրոնը նրանց պոռնոգրաֆիկ նյութերով սկավառակներ է ուղարկել: Սխալը բացահայտել է թատրոնի աշխատակիցներից մեկը, ով որոշել է անձամբ նայել դասընթացների տեսագրությունը: Դրանից հետո ամբողջ խմբաքանակը հետ է կանչվել: Որոշ երեխաներ հասցրել են տեսնել «դասընթացը»:
Թատրոնն արդեն ներողություն է խնդրել երեխաներից և նրանց ծնողներից, հայտնել, որ կատարվածի պատասխանատվությունը կրում է տեսագրման ընկերությունը: Շոտլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործություն արձանագրված չէ, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել սխալի հետևանքով:










