Sony-ն փոփոխություններ է մտցրել սկանդալային «Հարցազրույց» ֆիլմում՝ հաքերային հարձակումից հետո

14:19 • 11.12.14

Ամերիկյան Sony Pictures Entertainment ընկերությունը ստիպված է եղել փոփոխություններ կատարել «Հարցազրույց» ֆիլմում, որը նախքան պրեմիերան խոշոր սկանդալի պատճառ է դարձել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Այդ մասին վկայում է ընկերության ղեկավարության ներկայացուցիչների նամակագրությունը, որը հայտնվել է համացանցում անհայտ հաքերների հարձակումից հետո։

 

Ֆիլմը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին է։ Հս. Կորեան հայտնել է, որ դա «վիրավորանք է երկրի գերագույն ղեկավարությանը» և «ռազմական ակցիա», և խոստացել «ամենակտրուկ հակամիջոցները» կիրառել, եթե ամերիկյան իշխանությունները նպաստեն ֆիլմի թողարկմանը։

 

Ընկերության ղեկավարության նամակագրությունը ցույց է տվել, որ Փհենյանի սպառնալիքներին լրջորեն են մոտեցել։ Փոխնախագահ Էմի Պասկալը ֆիլմի բովանդակությունը քննարկել է ընկերության նախագահ Կաձուո Հիրաիի հետ։ Նա պահանջել է, որ ֆիլմի վերջին մասում Կիմ Չեն Ընի մահվան տեսարանը փոփոխվի։

Sony-ն փոփոխություններ է մտցրել սկանդալային «Հարցազրույց» ֆիլմում՝ հաքերային հարձակումից հետո