Ռեփեր Տիմատին բանկին 400.000 դոլար է պարտք
Մոսկվայի Դորոգոմիլովի շրջանային դատարանը դեկտեմբերի 22-ին կքննի հայտնի ռեփեր Տիմատիի դեմ հայցը, գրում է ntv.ru-ն։
Երգիչ Տիմատիին դատի է տվել «Մետրոբանկը»։
Նշվում է, որ Տիմուր Յունուսովը (բեմական անունը՝ Տիմատի) ավելի քան 1 միլիոն դոլարի չափով վարկ է վերցրել «Մետրոբանկից» և այդ գումարի մի մասն այդպես էլ չի վճարել։
Երգիչը սկզբից սկսել է մարել վարկը, սակայն ամիսներ անց դադարել է, և ներկայում իր պարտքը բանկին կազմում է 400.000 դոլար։











