Արամեն 2015-ին կներկայացնի «պաչի-պուչի»-ի մասին իր նոր երգը. Life.panorama.am
2015 թվականին երգիչ Արամեն իր երկրպագուներին կներկայանա կրկին աշխույժ և ռիթմիկ երգով: Նոր երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը: Այդ մասին Life.panorama.am-ին հայտնեց երգչի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը. «Նոր երգն արդեն պատրաստ է: Շատ ուրախ, ռիթմիկ կատարում է: Դեռևս հանրությանը չենք կարող հանձնել, քանի որ ցանկանում ենք տեսահոլովակի միջոցով մատուցել: Դա կլինի 2015 թվականին»:
Իսկ թե ով կնկարահանի տեսահոլովակը, դեռևս որոշված չէ: Միայն տեղեկացնենք, որ այս անգամ Արամեի երգը «պաչի-պուչի»-ի մասին է: Հենց այդպես էլ կոչվում է:










