Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ Բոնդի մասին ֆիլմը կարող է դառնալ ամենաթանկը կինոսագայի պատմության մեջ
Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը կարող է դառնալ ամենաթանկը «բոնդիանայի» պատմության մեջ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Sony ընկերության` հաքերների կողմից գողացած նամակագրությանը։
Համաձայն փաստաթղթերի՝ MGM ստուդիայի նախագահ Ջոնաթան Գլիկմանը Բոնդի մասին 24-րդ ֆիլմի հեղինակներից պահանջում է կրճատել ֆիլմի բյուջեն՝ ավելի քան 300 մլն դոլարից հասցնելով մինչև 250 մլն դոլարի։ Բոնդի մասին նախորդ ֆիլմի բյուջեն կազմել է 200 մլն դոլար։
Գլիկմանն առաջարկում է կրճատել բյուջեն, օրինակ՝ կրճատելով գնացքի վագոնները, հատուկ էֆեկտները պակասեցնելով և այլն։ Ինչպես նաև նա նպատակահարմար է համարում ավելի շատ տեսարաններ նկարահանել Մեքսիկայում, քանի որ այնտեղ հեղինակներին են նկարահանումների համար վճարում։










