Էդ Շիրանը և Ֆարել Վիլյամսը դարձել են առաջին BBC Music Awards-ի հաղթողները (լուսանկարներ)
Բրիտանիայում այս տարի առաջին անգամ BBC-ն մրցանակաբաշխություն է անցկացրել BBC Music Awards անունով, որի հաղթողներ են դարձել Էդ Շիրանը և Ֆարել Վիլյամսը, գրում է buro247.ru-ն։
Հաղթողներին ընտրել են երաժշտական լուրեր լուսաբանող լրագրողները։ «Լավագույն բրիտանացի արտիստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 23-ամյա Էդ Շիրանը՝ առաջ անցնելով Դևիդ Բոուին, Սեմ Սմիթին և Ռոյալ Բլադին։
Իսկ Ֆարել Վիլյամսը հաղթել է «տարվա լավագույն երգ» անվանակարգում՝ առաջ անցնելով Լորդեից, Պրինսից, Թեյլոր Սվիֆտից և համաշխարհային այլ աստղերից։

![]()










