Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն և այցելություն շիրիմին

16:17 • 12.12.14

Մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը տեղի կունենա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

Նույն օրը, ժամը 12:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա երգչուհու հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողություն՝ մտավորականների և երաժշտասեր հասարակայնության մասնակցությամբ:

 

Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն և այցելություն շիրիմին