Հայտարարվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուները
Հայտարարվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուները՝ 20 անվանակարգերում, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն 2015-ի հունվարի 11-ին՝ Բևերլի-Հիլզում, գրում է korrespondent.ru-ն՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պաշտոնական կայքին հղումով։
Այն կլինի մրցանակաբաշխության 72-րդ հանդիսավոր արարողությունը:
Անվանակարգերին և առաջադրված թեկնածուների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ «Ոսկե գլոբուս»-ի պաշտոնական կայքում։
«Ոսկե գլոբուս» ամերիկյան կինոմրցանակը սահմանվել է Հոլիվուդի «Արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» կողմից 1944 թվականին։
Ոսկե Գլոբուս մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում։
Այն համարվում է 3-րդ հեղինակավոր մրցանակը «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։











