Ֆարելի Happy երգը լավագույնն է՝ ըստ Billboard-ի և Facebook-ի

11:48 • 12.12.14

Երգիչ, պրոդյուսեր և 7 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած Ֆարել Ուիլյամսը նոր հաղթանակ ունի. նրա Happy երգն ամենահայտնի ստեղծագործությունն է ճանաչվել՝ ըստ Billboard-ի և Facebook-ի, գրում է segodnya.ua-ն։

 

Բացի երգի կարճ տարբերակից՝ Ֆարելը թողարկել է նաև տեսահոլովակ, որը տևում է 24 ժամ։ Այն դարձել է պատմության մեջ առաջին հոլովակը, որը տևում է մեկ օր։


Երկու վարկանիշային ցուցակներում հայտնվել են նաև Ջոն Լեջենդի All of Me, Սեմ Սմիթի Stay with Me, Magic! խմբի Rude, Իգի Ազալիայի Fancy և այլ երգեր։

 

Բացի Billboard-ի և Facebook-ի ցուցակներից՝ Ֆարել Ուիլյամսի Happy երգն առաջատար է նաև iTunes-ի՝ «Մեծ Բրիտանիայում ամենաշատը ներբեռնվող երգերի» ցուցակում։

 

 

 

 

Ֆարելի Happy երգը լավագույնն է՝ ըստ Billboard-ի և Facebook-ի