«Նեմոյին որոնելիս- 2» մուլտֆիլմը կթողարկվի 2016-ին
«Նեմոյին որոնելիս» մուլտֆիլմի պրեմիերայից 13 տարի անց Disney և Pixar ընկերությունները կթողարկեն երկար սպասված շարունակությունը, հայտնում է segodnya.ua-ն։
Ֆիլմը կկոչվի «Դորիին որոնելիս», իսկ վարձույթում կհայտնվի 2016թ. հունիսի 17-ին։ Սյուժեն կձևավորվի հին ընկերների շուրջ, այս անգամ Նեմոն օգնում է իր մոռացկոտ ընկերուհուն՝ Դորիին, գտնել ծնողներին։
Որոնումները բերում են Կալիֆոռնիայի կենսաբանության ինստիտուտ, որտեղ ծնվել է Դորին։ Այս հսկայական համալիրում ձկներին սպասում են նոր արկածներ և վտանգներ։
Ֆիլմի շարունակությունում կվերադառնան օրիգինալ ֆիլմի սիրելի հերոսները, ինչպես նաև կհայտնվեն նոր կերպարներ՝ ութոտնուկներ, ծովառյուծներ և շատ այլ կենդանիներ։










